Պարզաբանման սպասելիքով
11.04.2024 | 21:25
Հայաստանի ազգային անվտանգություն ծառայություն կոչվածը երեկ հանդես եկավ հետևյալ հաղորդագրությամբ (https://www.sns.am/hy/news/view/932).
«Ս.թ. ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել:
Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր: Հայաստանի Հանրապետության ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: Անկախ համատեղ քննությունից ՀՀ Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը և արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը:
Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն: Նշենք նաև, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում»:
Այո, ճիշտ է նշված՝ «Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը»:
Հայկական կողմից սահմանապահները կամ ԶՈՒ զինծառայողները պետք է կանխեին, թույլ չտային Ադրբեջանի տարածքում հովվի հայտնվելը: Ավելին. Եթե ոչ հովիվն է սահմանը հատելիս պայթել ականի վրա, ոչ էլ բազմաթիվ ոչխարներից բաղկացած նրա հոտը, ապա նշանակում է, որ սահմանի տվյալ հատվածն ականապատված չէ, այսինքն՝ տվյալ հատվածում թշնամու ներխուժումից պաշտպանված չենք:
Պարզաբանման ենթակա է նաև հաղորդագրության մեջ նշված «իրադրության բերումով»- ը…
Ի վերջո, հիշյալ ծառայության կողմից առ այս պահը հերքված չեն սոցիալական ցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, որ հայկական կողմից նույնպես վիրավորներ կան, ընդ որում, երկուսը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին գործերին հանցավոր միջամտությունն անպատիժ չի մնա՝ ում կողմից էլ կատարված լինի. 2
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին գործերին հանցավոր միջամտությունն անպատիժ չի մնա՝ ում կողմից էլ կատարված լինի
- Պատասխանը կլինի անհապաղ, համապարփակ և աննախադեպ, թիրախը՝ ագրեսորը, Թել Ավիվի սիրտը և բոլոր նրանք, ովքեր աջակցում են ագրեսորին
- Եթե որևէ մեկը կամ որևէ պետություն ինչ-որ կերպ չկանգնեցնի համաշխարհային սիոնիզմի գործիք Թրամփին, ապա նա կարող է աշխարհը հրդեհել
- Իրանին հարվածելը կնշանակի հարվածել նաև Հայաստանին
- Մի քանի օր է մնում ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պատերազմին կամ նրանց միջև նոր գործարքին
- Պատերազմ, որը դեռ շարունակվում ու շարունակվելու է. այն կամ կավարտվի Ռուսաստանի հաղթանակով, կամ կվերածվի Երրորդ համաշխարհայինի. 2
- Պատերազմ, որը դեռ շարունակվում ու շարունակվելու է. այն կամ կավարտվի Ռուսաստանի հաղթանակով, կամ կվերածվի Երրորդ համաշխարհայինի
- ՈՒկրաինական հակամարտությունն Աբու Դաբիում բանակցությունների արդյունքում էլ չի դադարեցվելու
- Նիկոլից և իր ոհմակից ամեն նենգություն սպասելի է, բացառված չէ, որ մինչև փետրվարի 16-ն ինչ-որ ոտնձգություն իրականացնեն կաթողիկոսի նկատմամբ
- Թրամփը մտադիր է կամ Իրանին շանտաժի ենթարկել՝ իր պահանջների չկատարման դեպքում հարվածի սպառնալիքով, կամ մտադիր է նոր հարձակման
- Թրամփը սպառնացել է ամբողջ Իրանը ջնջել երկրի երեսից. լարվածությունը գնալով մեծանում է. 2
- Թրամփը սպառնացել է ամբողջ Իրանը ջնջել երկրի երեսից. լարվածությունը գնալով մեծանում է
- Հուդայից էլ ավելի դավաճան և ավելի վատ «հոգևորականներ», դուք կամ Աստծո գոյությանը չեք հավատում, կամ էլ խաբվել եք, թե Սատանան Աստծուց ավելի հզոր է
- Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան իրականում չեղարկված չէ, այլ ընդամենը հետաձգված. 2
- Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան իրականում չեղարկված չէ, այլ ընդամենը հետաձգված
- Թրամփը մերօրյա Շեյխանն է, անհայտ է միայն, թե ով է լինելու Մաուգլին և կամ, ընդհանրապես, լինելո՞ւ է
- Պարոն Պուտին, թույլ մի տվեք, որ Թրամփը նվաստացնի Ձեզ, ԱՄՆ-ը՝ Ռուսաստանին, ինչ էլ որ արժենա թույլ չտալու գինը
- Իտալիայում խորհրդավոր վիրուսային վարակի պատճառով մի քանի օրում 14 մարդ է մահացել
- Թրամփը ողջ պատմության ընթացքում երկրորդ Հիտլերն է, նրա օրոք Երրորդ համաշխարհայինի ռիսկն ավելի բարձր է, քան նույնիսկ Բայդենի ժամանակ
Մեկնաբանություններ